Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»։ Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925)։ Վեպն առաջին անգամ լույս է տեսել Երևանում, 1926թ.։ «Երկիր Նաիրի» վեպում Կարս քաղաքի պատմության համապատկերի վրա հեղինակը ներկայացրել է Առաջին աշխարհամարտի (1914-1918 թթ.) տարիներին Հայաստանի պատմա֊քաղաքական կացությունը, ազատ, անկախ ու միացյալ հայրենիքի երազանքը, դրան հաջորդած ամոթալի ու ծանր պարտությունները։ Վեպն արտաքուստ երգիծական է, սակայն ներքուստ ծայրաստիճան ողբերգական ստեղծագործություն է։The publication presents one of the most mysterious and dramatic works of the Armenian Literature - "The Land of Nairi" by Yeghishe Charents. Charents himself has called this genre "The Poem-like Novel". The work was written in 1921-1924, in Moscow and in Yerevan. The novel has been published for the first time in 1926, in Yerevan.
Հրատարակությունը ներկայացնում է հայ գրականության ամենաառեղծվածային և ողբերգական գործերից մեկը՝ Եղիշե Չարենցի «Երկիր Նաիրին»։ Ժանրը Չարենցն ինքը բնորոշել է իբրև «պոեմանման վեպ»։ Երկը գրվել է 1921-1924 թթ., Մոսկվայում և Երևանում։ Զուգընթաց այն տպագրվել է «Նորք» հանդեսում (1922, 1923, 1925)։ Վեպն առ...