Հետևեք մեքենայի ծախսերին և իմացեք, թե որքան է արժենում դրա պահպանումը։ Drivvo-ն սպասարկման և վառելիքի հաշվառման հավելված է․ գրանցեք լիցքավորումները, ծախսերն ու սպասարկումը, հաշվարկեք վառելիքի ծախսը և մեկ km-ի արժեքը, ստացեք սպասարկման հիշեցումներ։
4,8 գնահատական և ավելի քան 5 միլիոն ներբեռնում։ Անձնական օգտագործման համար՝ անվճար, ընկերության ավտոպարկի համար՝ լիարժեք հնարավորություններով։
✔ Վառելիքի հաշվառում և ծախսի հաշվարկ յուրաքանչյուր լիցքավորման համար
✔ Մեկ km-ի արժեք և ամսական ծախսեր՝ ըստ մեքենայի
✔ Յուղի փոխման և սպասարկման հիշեցումներ՝ ըստ վազքի կամ ամսաթվի
✔ Մոտակա ամենաէժան բենզալցակայանը
✔ Մեքենաներ, մոտոցիկլներ, բեռնատարներ, ավտոբուսներ և մոտոժամերի հաշվիչով տեխնիկա
✔ Տվյալները համաժամացվում են հեռախոսի և համակարգչի միջև
⛽ ՈՐՏԵՂ ԼԻՑՔԱՎՈՐԵԼ
Համեմատեք մոտակա բենզալցակայանների գները և քարտեզի վրա գտեք ձեր վառելիքի ամենաէժան տարբերակը։ Գները թարմացնում է Drivvo-ի համայնքը՝ ավելի քան 190 երկրի և տարածքի 600 000-ից ավելի բենզալցակայաններում։
⛽ ԼՑԱՎՈՐՈՒՄ
Գրանցեք լիցքավորումը․ մուտքագրեք քանակը, գինը և վազքաչափի ցուցմունքը, իսկ Drivvo-ն կհաշվարկի յուրաքանչյուր լիցքավորման վառելիքի ծախսն ու ձեր վճարած գումարը։ Սովորականից բարձր ծախսը կօգնի ժամանակին նկատել մեքենայի խնդիրը։
🔌 ԼԻՑՔԱՎՈՐՈՒՄ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԵՒ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Էլեկտրական և հիբրիդային մեքենաներն էլ են ներառված․ գրանցեք լիցքավորումները, հետևեք սպառմանը՝ km/kWh-ով, և կառավարեք էլեկտրաէներգիայի ծախսերը մեկ հավելվածում։
💲 ԾԱԽՍ
Մեքենայի ծախսերի հաշվառում՝ հարկեր, ապահովագրություն, գրանցում, տուգանքներ, կայանատեղի, վճարովի ճանապարհներ, լվացում և վարկի վճարումներ՝ շաբաթական, 15-օրյա կամ ամսական մարումներով։ Մեքենայի բոլոր ծախսերը՝ մեկ տեղում։
🛠️ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Drivvo՝ մեքենայի և մոտոցիկլի սպասարկման մատյան․ գրանցեք յուղի, ֆիլտրերի, արգելակային կոճղակների ու անվադողերի փոխումը, անիվների կարգավորումն ու հավասարակշռումը, վերանորոգման աշխատանքները։ Պահեք պատմությունը՝ կցված կտրոններով։
⏰ ՀԻՇԵՑՈՒՄ
Յուղի փոխման, սպասարկման, գրանցման և ապահովագրության հիշեցումներ՝ ըստ վազքի կամ ամսաթվի, որ այլևս ոչինչ բաց չթողնեք։
💰 ԵԿԱՄՈՒՏ
Ուղևորափոխադրող վարորդների (Uber, GG, Yandex Go), տաքսիստների և առաքիչների համար․ հաշվառեք եկամուտներն ու մեքենայի ծախսերը, տեսեք օրական և մեկ km-ի շահույթը։ Իմացեք, թե որքան գումար է մնում վառելիքի և սպասարկման ծախսերից հետո։
🛣️ ՈՒՂԵՒՈՐՈՒԹՅՈՒՆ
Վազքի և ուղևորությունների մատյան․ գրանցեք երթերն ու բեռնափոխադրումները՝ նշելով յուրաքանչյուրի նպատակը։ Եթե ստանում եք փոխհատուցում ըստ km-ի, Drivvo-ն կհաշվարկի այն, իսկ ավտոպարկում ցույց կտա, թե ով է վարել մեքենան։
📊 ՄԱՆՐԱՄԱՍՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՒ ԳԾԱՊԱՏԿԵՐՆԵՐ
Հաշվետվություններ և գրաֆիկներ՝ յուրաքանչյուր մեքենայի ծախսերի, եկամուտների, վառելիքի ծախսի և անցած ճանապարհի մասին՝ ըստ ժամանակահատվածի։ Տեսեք մեկ km-ի արժեքը, ամսական ծախսերը և թե ուր են գնում ձեր գումարները։
🚚 ԱՎՏՈՊԱՐԿԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ
Drivvo՝ ավտոպարկի կառավարման ծրագիր․ մեքենաներն ու վարորդները՝ մեկ տեղում։ Կառավարեք վառելիքը, ծախսերը, սպասարկումը, երթերը, հիշեցումները, զննման ստուգաթերթերը և վարորդական վկայականների տվյալները։ Ստացեք հաշվետվություններ՝ ըստ մեքենայի և ժամանակահատվածի։ Հավելված և վեբ համակարգ՝ 15-օրյա անվճար փորձաշրջանով։
https://www.drivvo.com/hy/fleet-management/
👑 ՊԼԱՆՆԵՐ
Անվճար պլան՝ մինչև 2 մեքենայի համար։ Անհատական կամ PRO պլանով՝ ավելի շատ մեքենաներ, առանց գովազդի, կտրոնների և հաշիվ-ապրանքագրերի կցում, տվյալների արտահանում աղյուսակային ֆայլով և մուգ թեմա։ PRO-ն նաև թույլ է տալիս ավելացնել երկրորդ վարորդ։
Կարող եք նաև վերականգնել տվյալներ այլ հավելվածներից։
aCar, Car Expenses, Fuelio, Fuelly, Fuel Log, Fuel Manager, My Cars, Simply Auto
Մեքենայի ծախսերի աղյուսակը փոխարինեք Drivvo հավելվածով․ սպասարկման մատյան, վառելիքի ծախսի հաշվարկ և վազքի հաշվառում՝ մեկ տեղում։ Տեսեք՝ որքան եք ամսական ծախսում վառելիքի վրա, հետևեք մոտոցիկլի սպասարկմանը, հաշվառեք բեռնատարի վազքը կամ կառավարեք ավտոպարկը։
Վառելիքի տեսակներ՝ բենզին, էթանոլ, դիզել, CNG, LPG, էլեկտրաէներգիա և AdBlue
Փնտրո՞ւմ էիք Drivo։ Ճիշտ անունը Drivvo է՝ երկու v-ով։
Drivvo-ով վերահսկեք վառելիքը, սպասարկումն ու ծախսերը ձեր մեքենայի համար
Վերջին թարմացումը՝
25 հոկ, 2026 թ.